Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն
Այսօր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 11 հոգու աճյուն:
Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։
Հարակից հրապարակումներ`
- Որոնողական աշխատանքները վերսկսելու ուղղությամբ Արցախի ԱԻ-ը բանակցում է շահագրգիռ կառույցների հետ
- Որոնումները դեռ չեն իրականացվում, Ադրբեջանը թույլ չի տալիս. Հունան Թադևոսյան
- 20․10․2021․ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
- 14․10․2021․ Հադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն
- 07.09.2021. Վարանդայում հայկական կողմի երկու աճյուն է հայտնաբերվել