Մուրացանում կորոնավիրուսով հոսպիտալացված 16 երեխաներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Մուրացան համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդեն տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Համալսարանական մասնագետներն ավելի համառ գտնվեցին և նենգ հիվանդությունն այս դեպքում պարտվեց՝ պայքարը շարունակում ենք:
Տեղեկացնեմ, որ ներկա պահին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա։ Փոքրիկներից 1-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում է, 7 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 8 երեխա գտնվում է կայուն վիճակում։ 18 մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Մուրացան»-ում կորոնավիրուսով հիվանդ 17 երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
- Կորոնավիրուսով հիվանդ մեկ ամսական երեխա է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան