Հայաստանն ու Ադրբեջանն իրենք են որոշում նոր զենքի անհրաժեշտությունը․Դմիտրի Շուգաև
«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերներն են։ Այս երկրներից յուրաքանչյուրը, որպես անկախ պետություն, ինքն է որոշում նոր զենքի անհրաժեշտությունը։ Մեր մատակարարումներով մենք որևէ միջազգային պարտավորություն չենք խախտում այս կամ այն կողմի նկատմամբ, իրականում դա վերաբերում է բոլոր գործընկեր երկրներին»,-այս մասին ասել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը՝ RBC-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե Երևանը հետաքրքրվե՞լ է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագրերով՝ հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն անհանգիստ է ու վերջին փոփոխությունը կարող է առաջացնել այս կամ այն կողմից իր ռազմական ներուժն ամրապնդելու և նոր իրավիճակին հարմարեցնելու անհրաժեշտությունը։
Շուգաևը նշել է, որ որոշակի ծրագրեր ունեն ցանկացած պետության հետ, որի հետ ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացվում։
«Ինչ-որ մեկի հետ ավելի երկարաժամկետ հիմունքներով են այս հարաբերությունները կառուցվում, ինչ-որ մեկի հետ ավելի գործառնական: Մեր շահը այս տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է։ Որպեսզի ակտիվ փուլում հաջողությամբ մարված հակամարտությունը նորից չբռնկվի»,-ասել է Շուգաևը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները