Բագրավան-Անիավան ճանապարհն արդեն բավարար երթևեկելի է
Բագրավան-Անիավան բնակավայրերի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակ է։ Շիրակի մարզպետարանի փոխանցմամբ, ահազանգը ստացվել է նոյեմբերի 1-ի երեկոյան՝ 20․20 սահմաններում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, իրավիճակի մասին տեղեկացվել են ոստիկանությունն ու ՀՀ Շիրակի մարզպետարանը։
Հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը Անի համայնքի պատասխանատուների հետ համատեղ աշխատանքի արդյունքում կազմակերպել են ճանապարհի միակողմանի երթևեկությունը։
Առավոտյան աշխատանքների արդյունքում իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ երկկողմանի անցանելիությունն ապահովելու նպատակով։
Հ-75՝ /Մ-9/-Իսահակյան-/Մ-1/(Գյումրի) կմ34+600 հատվածն արդեն բավարար երթևեկելի է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան