Եգիպտոսում ռուսների թունավորումից հետո ստուգում են հյուրանոցներն ու սրճարանները
Ռոստուրիզմի ղեկավար Զարինա Դոգուզովան Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությանը խնդրել է անձամբ վերահսկել եգիպտական հանգստավայրերում գտնվող սրճարանների և ռեստորանների ստուգումները: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունը։ Միջոցառումը սկսվել է Հուրգադայի հյուրանոցներից մեկում ռուս զբոսաշրջիկների զանգվածային թունավորումից հետո։
Դոգուզովան հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարի հետ և խնդրել Եգիպտոսի սանիտարական ծառայությունների հետ համատեղ ստուգումներ սկսել առողջարանային հյուրանոցներում և սննդի օբյեկտներում։ Եգիպտացի նախարարն ասել է, որ Եգիպտոսում ռուս զբոսաշրջիկների թունավորման վերաբերյալ դատախազական ստուգումն արդեն սկսվել է, և խոստացել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ Եգիպտոսում ռուսների անվտանգ և հարմարավետ մնալու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավելի քան 40 զբոսաշրջիկներ, ովքեր հանգստացել են նույն՝ AMC Royal Hotel-ում, դիմել են բուժօգնության։ Մեծ մասը երեխաներ են։ Ներկա պահին նրանք բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից, նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում։
Միջադեպի պատճառների հետաքննությունը շարունակվում է։ AMC Royal հյուրանոցը ժամանակավորապես չի ընդունում նոր հյուրեր, ռուսաստանյան տուրօպերատորները դադարեցրել են այդ հյուրանոցի համար կտրոնների վաճառքը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին