Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 4-րդ տուր. «C» խումբ
Այս խմբում ինտրիգը գրեթե սպառված է: «Ատլետիկոն» և «Բենֆիկան» կնվաճեն փլեյ-օֆֆի ուղեգրեր, իսկ «Գալաթասարայը» հանդես կգա Եվրոպայի լիգայում:
«Աստանա»- «Ատլետիկո» 0:0
Սա խաղային օրվա ամենաանհետաքրքիր հանդիպումն էր: Սիմեոնեի գլխավորած թիմն այդպես էլ չկարողացավ գրավել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ամենաթույլ թիմի դարպասը:
«Բենֆիկա»-«Գալաթասարայ» 2:1
Բավական ծանր հանդիպում ստացվեց: Թիմերն անընդհատ փորձում էին գտնել հակառակորդի դարպասի ճանապարհը և ցուցադրում էին շատ հետաքրքիր խաղ: «Գալաթասարայը», որը, ամենայն հավանականությամբ, ապահովել է իր տեղը գոնե Եվրոպայի լիգայում, կորցնելու ոչինչ չունի և արժանապատվորեն դիմադրում էր պորտուգալական գրանդին:
Գոլերի հեղինակներ դարձան Խոնասը` 52-րդ րոպեին, Լուկաս Պոդոլսկին` 58-րդ րոպեին և Լուիզաոն` 67-րդ րոպեին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան