«Հրապարակ». Երեքի անունները հայտնի են
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանը չորրորդ անգամ հանդիպել է արտախորհրդարանական որոշ ուժերի ղեկավարների հետ: Ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս»-ի ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան»-ի նախագահ Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք»-ի նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:
Փաշինյանը նշել է. «Այս պահի դրությամբ մենք ունենք մի շատ կոնկրետ որոշում, որ այս ֆորմատի 3 ներկայացուցիչներ պիտի ներգրավված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում»։ Եվ հավելել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքները կմեկնարկեն նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո: Մեզ հայտնի դարձավ, որ իշխանության ընտրությունը կանգ է առել Նորայր Նորիկյանի, Սամվել Բաբայանի և Դավիթ Սանասարյանի վրա, որոնք կընդգրկվեն քննիչ հանձնաժողովում:
Սակայն օրենսդրական բաց կա, և հանձնաժողովի նիստերին այս անձինք կարող են մասնակցել բացառապես որպես հրավիրյալներ, մինչդեռ իշխանությունը ցանկանում էր որպես փորձագետ ներգրավել և արբայնակ ուժերի հետ նեղել ԱԺ ընդդիմությանը՝ պատերազմի պարտության սլաքներն ուղղելով դեպի նախկինները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան