Ազատ Զաքարյան. Աշտարակի բնակչին ծառայելը պատիվ է
«Հայրենիք» կուսակցության Աշտարակի նախընտրական ցուցակը գլխավորող Ազատ Զաքարյանն ուղերձ է հղել ընտրողներին, որտեղ ասված է.
«Դեկտեմբերի 5-ի ընտրություններին Աշտարակ խոշորացված համայնքում գլխավորելու եմ «Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակը, որը կազմված է, ինչպես Աշտարակ քաղաքի, այնպես էլ համայնքում ներառված մի շարք գյուղերի ներկայացուցիչներից։
Այս ընտրությունները էականորեն տարբերվում են նախորդներից, քանի որ ունենք բազմաթիվ բնակավայրերից կազմված մեկ ընդհանուր, խոշոր համայնք, հետևաբար՝ ավելի մեծ լիազորություններով և պատասխանատվությամբ օժտված քաղաքապետ և ավագանի:
Կանխավ պատասխանեմ, ավելի շուտ՝ սկսեմ պատասխանել նաև այն անկյունաքարային հարցին, թե ինչու համայնքի բնակիչը պետք է վստահության քվե տա հենց մեզ։
Մեզ վստահելով, դու ունենալու՛ ես միշտ հասանելի քաղաքապետ և ավագանի, որոնք զբաղվելու են քո խնդիրներով, վերագործարկելու են քաղաքային կառավարումը՝ հիմքում ունենալով զարգացման հստակ ծրագիր և մշակված քայլերի հաջորդականություն:
Դու ունենալու՛ ես քաղաքապետ և ավագանի, որոնք համայնքային բյուջե մտնող յուրաքանչյուր դրամ ծառայեցնելու են բնակավայրում քո ընտանիքի կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու գաղափարին:
Շուտով հանդիպելու ենք մեր հարազատ համայնքի բոլոր բնակավայրերում բնակիչների հետ այս զրույցը անմիջական և բարեկամական միջավայրում շարունակելու՝ ձեր բոլոր հարցերին պատասխանելու, ձեր մտահոգությունները լսելու նպատակով:
Մեր համայնքի բնակչին ծառայելը բեռ չէ, մեր համայնքի բնակչին ծառայելը պատիվ է:
Մենք ձեզ հետ միասին մեր ուսերին ենք վերցնելու դրական փոփոխություններ անելու պատասխանատվությունը:
Առաջիկայում շատ բան է փոխվելու, համոզված եղեք»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու 36 խոշորացված համայնքներում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան