«Հնարավո՞ր չէ պատասխանատվության ենթարկվեն խանութից առանց ՀԴՄ կտրոնի դուրս եկողները». հարց ՊԵԿ-ին
«ՀԴՄ-ների համար հնարավոր է, եթե մեր բյուջեն 100 անգամ ավելի լինի»,-այսօր ԱԺ հանձնաժողովների միասնական նիստում ՀՀ 2022 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե հնարավոր չէ վարչական պատասխանատվության ենթարկել խանութից առանց ՀԴՄ կտրոնի դուրս եկող քաղաքացիենրին:
Ռուստամ Բադասյանը բացատրեց, որ այդպիսի վարչարարություն վարելը նշանակում է, որ ՊԵԿ-ը մոտ 100 000 աշխատող պետք է ունենա:
Նա տարակուսեց, թե արդյոք նման վարչարարությունը արդյունավետ կլինի, թե ոչ:
«Նույնիսկ դեպք է պատահել, որ ՀԴՄ կտրոն ինձ չեն տրամադրել»,-հայտնեց ՊԵԿ նախագահը և պնդեց, որ ակներև է, որ կա ստվեր և մեծ ծավալի վարչարարական խնդիրներ, սակայն այն չի նշանակում, որ ՀԴՄ կտրոններով գործարքների աճը չի գրանցվում:
Նրա խոսքով, ինչքան էլ առօրյա կյանքում տեսնեն ՀԴՄ կտրոն չտալու երևույթներ, միևնույնն է՝ աճն արձանագրվում է թվերով:
Հովիկ Աղազարյանը չհամաձայնեց ՊԵԿ նախագահի հետ և պնդեց, որ այդ մեխանիզմը կիրառելու դեպքում 20 %-ով կավելանա ՀԴՄ-ներով գործարքների վիճակագրական թվերը:
Հարակից հրապարակումներ`
- Որոշ նախարարությունների բյուջեներն ավելացել է 26.9 %, 31.6% և 89.4 %-ով, իսկ ՊՆ-ինը՝ ընդամենը 11%-ով