Առողջապահության նախարարությունը պատրաստ է լսել ու քննարկել քաղաքապետարանի առաջարկները
Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Երևանի շտապբուժօգնության ծառայության 6-րդ ենթակայանի մի քանի վարորդի բողոքի ակցիային, ընդգծում է, որ առողջապահական համակարգի ներկայիս գերլարված իրավիճակում անթույլատրելի և անընդունելի է աշխատանքը առժամանակ դադարեցնելը:
«Առողջապահության նախարարությունը շարունակում է գործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, պատրաստ է լսել ու քննարկել քաղաքապետարանի առաջարկները, որոնք ուղղված կլինեն հարցի լուծմանը:
Վստահ ենք նաև, որ քաղաքապետարանը կապահովի շտապօգնության «1-03» ծառայության բնականոն գործունեությունը»,- նշում են նախարարությունից:
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. Հետևողական եմ լինելու «Շտապ օգնության» ծառայության վարորդների խնդրի կարգավորման հարցում
- Էդգար Ղազարյան. Շտապօգնության վարորդները պետք է համբերատար ու հանդուրժող լինեն
- Շտապօգնության ծառայության մեքենաների վարորդները պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան