Իշխանության կողմից առաջացրած ՊՇՌ հետազոտությունների հերթերը բերում են վարակվածության ավելացման. Զոհրաբյան
Փաստաբան, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանը գրում է.
«Վիճակագրություն, որը հարցեր է առաջացնում
Երբ պետությունը փորձում է իր ուժ կիրառելու մենաշնորհից օգտվել բռնությամբ կամ հասարակությանն ահաբեկելով, դա կարող է ունենալ լրիվ հակառակ էֆեկտը:
Հայաստանի իշխանություններն իբրև հասարակությանը հիվանդությունից պաշտպանելու համար են միջոցառումներ իրականացնում, սակայն հենց իրենց կողմից առաջացրած ՊՇՌ հետազոտությունների հերթերը, զարտուղի ճանապարհներով խնդիրը հաղթահարելն է բերում վարակվածության ավելացման:
Բերեմ մի քանի վիճակագրական տվյալներ՝
Հայաստանում 2021թ. հունվար-օգոստոս ամիսներին մահացել է 21.115 մարդ (օրական մահացել է միջինը 87 մարդ (21.115/243օր)): Տես կցված պաշտոնական նյութը:
Հունվար - 3089
Փետրվար - 2418
Մարտ - 2836
Ապրիլ - 3361
Մայիս - 2633
Հունիս - 2290
Հուլիս - 2247
Օգոստոս - 2241
Ինչպես տեսնում ենք, ընդհանուր մահացածների թիվը գնալով նվազել է: Ի դեպ 2021թ. հունվարին քովիդից մահացել է 261 մարդ, իսկ օգոստոսին՝ 238 մարդ: Ստացվում է, որ ընդհանուր մահերը (հունվար-3089, իսկ օգոստոս-2241) կրճատվել են 848-ով կամ մոտ 27,4 տոկոսով, իսկ քովիդից մահերը՝ 23-ով կամ մոտ 9 տոկոսով:
Օգոստոսին եղել է 2021 թվականի՝ մարդկանց մահացության ամենացածր թիվը: Այն օգոստոսին, երբ Առողջապահության նախարարը ընդունել է պատվաստվելու հետ կապված փաթեթը:
Երկու հարց ունեմ հանրային իշխանություններին՝
1) Ինչո՞ւ չեք հրապարակում ընդհանուր մահացածների թիվը, քովիդից մահացածների թվի հետ միաժամանակ.
2) Արդյոք քովիդից վարակվածների թվերի և մահերի թվերի աճը ձեր սխալ վարչարարության արդյունքը չէ (օրինակ՝ արդյոք համաճարակի բռնկումների ժամանակ թույլատրված են մասսայական պատվաստումները, ինչ պատճառով են առաջանում ՊՇՌ հետազոտությունների հերթերը և այլն….)»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ-ն համառորեն չի տրամադրում տվյալներ, թե մահացածներից քանիսն են եղել պատվաստված. Արա Զոհրաբյան
- Առողջապահության նախարարը զբաղված է տեռորով
- Նաիրա Զոհրաբյան. Հայտարարեք մեկշաբաթյա լոքդաուն
- Նպատակը ո՞րն է, մարդուն ոնցոր համարակալում են. Արա Զոհրաբյանը՝ պատվաստվելուց հետո իդենտիֆիկացիոն համար տալու մասին. medmedia.am
- 10882 քաղաքացի միացել է կոլեկտիվ հանրագրին․ Արա Զոհրաբյան
- Թեստավորման հերթերն ու կորոնավիրուսի աճող թվերը. Ո՞վ է մեղավոր
- Պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից. Արա Զոհրաբյան
- Արդյոք մենք ինքներս էլ չենք համարվում այդ բիզնես շահերի սպասարկման օբյեկտ. Արա Զոհրաբյան
- Համաչափության, խտրականության սկզբունքի արգելքները խախտված են, և մենք աղմուկ ենք բարձրացնելու. Արա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան