02.11.2021. Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվել, 4 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում նոյեմբեր 1-ին կատարվել է 166 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 48-ը Ստեփանակերտ քաղաքի, 6-ը՝ Ասկերանի, 4-ը՝ Մարտակերտի, 4-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են և 1-ը ՀՀ քաղաքացի:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 160 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 71-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում մեկ օրում արձանագրվել է 4 մահ:
72-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն:
57-ամյա կնոջ մոտ ախտորշվել էր սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, COVID-19, ճարպակալում 2-3-րդ աստիճանի, ստերոիդային դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:
70-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն, աղիքային արյունահոսություն:
77-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17101 քաղաքացու հետազոտություն, որից 2171-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեմ գործող սահմանափակումները կխստացվեն
- 01.11.2021. Արցախում կորոնավիրուսի 68 նոր դեպք է գրանցվել, երեք հիվանդ մահացել է
- 30.10.2021. Արցախում կորոնավիրուսի 71 նոր դեպք է գրանցվել
- 29.10.2021. Արցախում կորոնավիրուսի 85 նոր դեպք է գրանցվել, երկու հիվանդ մահացել է
- 28.10.2021. Արցախում կորոնավիրուսի 65 նոր դեպք է գրանցվել, մեկ հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան