Բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք փրկել Սաակաշվիլիին․ Մելիա
«Ռուսթավիի բանտի առջև ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև մենք կոնկրետ արդյունք չստանանք և նախագահ Սաակաշվիլիին չազատենք այս դաժան իշխանության ճիրաններից»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան, գրում է «Ալիք մեդիան»։
Մելիայի հայտարարությամբ՝ երկրի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ կիրականացվեն։
«Ամենամեծ հանցագործությունն այն է, երբ Վրաստանի քաղաքացուն զրկում եք ընտրությունից։ Դուք պարտվողներին հաղթող եք հայտարարում և ընդհակառակը, այն չի կարող մնալ անպատասխան։ Այո, Վրաստանը սկսում է արդար բողոքի ակցիա։ Ցույցը կմեկնարկի Բաթումիում, մենք սպասում ենք բաթումցիներին և ոչ միայն բաթումցիներին, այսօր ժամը 17:00-ին՝ Աջարիայի կառավարության շենքի մոտ գտնվող տարածքում: Բացի այդ, Ռուսթավիի բանտի առջև ժամը 18:00-ին սպասում ենք այն մարդկանց, ովքեր անհանգստացած են երրորդ նախագահի՝ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ կատարվող մահափորձով և նրա ճակատագրով»- նշել է Նիկա Մելիան։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին օրական երեք լիտր լիմոնադ է խմում
- Վրաստանի ԱԳՆ. Սաակաշվիլիին Ուկրաինային արտահանձնելու վերաբերյալ բանակցություններ չեն եղել և չեն ընթանում
- Սաակաշվիլին հրաժարվել է դեղեր ընդունել և անալիզներ հանձնել
- Սաակաշվիլին հրաժարվել է հացադուլի հետ կապված բուժումից
- Սաակաշվիլին ցանկանում են ստիպողաբար կերակրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան