Բուլղարիան լրացուցիչ ուժեր և զինտեխնիկա է տեղակայել Թուրքիայի հետ սահմանին
Ֆրանսիական AFP լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բուլղարիան Թուրքիայի հետ սահմանին 350 զինվորական է տեղակայել՝ փախստականների աճող հոսքի դեմ պայքարելու համար։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Բուլղարիայի պաշտպանության նախարար Գիորգի Պանայատովը bTV հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ զինվորականները Թուրքիայի հետ սահման են տեղափոխվելու, որպեսզի օժանդակեն իրենց սահմանապահ ուժերին։
Նշվում է, որ Բուլղարիան սահմանին նաև տեղակայել է 40 միավոր ռազմական տեխնիկա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան