ՄՊՀ-ն ուսումնասիրում է օն-լայն տաքսիների շուկան
«Գնի բարձրացմանը մեզ կարող է առնչվել երկու պարագայում՝ երբ կա գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ և չարաշահում է թույլ տվել գնի բարձրացման տեսքով, երկրորդ, եթե կա հակամրցակցային համաձայնություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նա հսկացրեց, որ գնաճն իրենց հանձնաժողովի տիրույթում չէ, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ ապրանքային շուկաներին, ուսումնասիրություն են անում, մի շարք շուկաներում արդեն ավարտել են, հրապարակել են արդյունքները։
Գ. Գևորգյանը տեղեկացրեց, որ բենզինի շուկայի ուսումնասիրություն են իրականացնում, բայց վերջին թանկացումների մասին դեռևս տվյալներ չկան, քանի որ տվյալներն ամփոփվում են, եթե ԵԱՏՄ-ից է գալիս, եռամսյակն ավարտելուց հետո, տվյալները ստանելուց հետո ուսումնասիրության ավարտը կարձանագրեն, եթե տեսնեն իրավախախտման հատկանիշներ կան, վարույթ կսկսեն, եթե չլինեն, ուսումնասիրության արդյունքները կհրապարակեն։
ՄՊՀ նախագահն ասաց, որ բենզինը համաշխարհային շուկայում խնդիր է, բենզինի գինը մեզանից անկախ է. «Կորոնավիրուսի պատճառով սպառում չկար, բենզինի ծավալները շատ էին, գինն իջել էր, հետո միանգամից տրանսպորտային ծառայություններն ակտիվացան, պահանջարկը մեծացավ»։
Հանձնաժողովը ուսումնաիրում է նաև հեղուկ գազի շուկան, կարագի շուկան, շաքարավազի շուկան։
«Հայաստան 2-3 ամիս առաջ ներմուծվել է նաև էժան քվոտավորված շաքարավազ, որի արդյունքում գներն իջել էին, հետո բարձրացել։ Հիմա մեր ԵԱՏՄ գործընկերները նոր նախաձեռնությամբ ենք հանդես եկել, որ երրորդ երկրներից ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոսադրույքով իրականացնել մինչև դեկտեմբերի, քանի որ շաքարավազի դեֆիցիտ կա ԵԱՏՄ տարածաշրջանում, հիմնականում ՌԴ-ում կապված կորոնովիրուսի հետ»,- ասաց Գ. Գևորգյանը։
Նա հայտնեց, որ Հայաստանում կա շաքարավազ ներկրող 3 խոշոր ընկերություն։
Նա տեղեկացրեց, որ Մրցակցային պաշտպանության հանձնաժողովը օն-լայն գնումների շուկայում ուսումնասիրության է իրականացրել, պատասխանատվության միջոց նախատեսել, նաև բժշկական ծառայություններն են այս պահին ուսումնասիրում՝ կորոնավիրուսի հետազոտության թեստերից բացի նաև ախտորոշիչ սարքավարումները։ Մինչև դեկտեմբերի վերջ կհրապարակեն արդյունքները։
Թեստերի գների հետ կապված Գ. Գևորգյանը նշեց. «ՊՇՌ թեստերի շուկայում ուսումնասիրություն ենք իրականացրել և պարզել, որ այդտեղ չկա գերիշխող դիրք:
Հիմա երկրորդ փուլն ենք սկսել, որտեղ օդնավակայանի կողմից իրականացվող ծառայություններն ենք դիտարկում և ՊՇՌ թեստերի շուկան, քանի որ շուկան դինամիկ է, անընդհատ փոխվում է: Հիմա տվյալ չեմ հրապարակի, որ վարույթի վրա ազդեցություն չթողնեմ, բայց 1-2 ամսվա ընթացքում կտեսենք ամբողջ պատկերը, թե ինչ է տեղի ունեցել ՊՇՌ թեստերի շուկայում, գների դինամիկան ինչպես է փոխվել, ինչու բարձրացան, ինչու նվազեցին գները, օդանավակայանն ինչ ծառայություն մատուցեց»։
Ինչ վերաբերում է տաքսիների գործունեությանը, նա ասաց, որ ուսումնասիրվում է հարթակների միջոցով իրականացվող գործունեությունը, կարծում է՝ մոտ օրերս արդեն վարույթի հրապարակումը կլինի, հետո նաև արդյունքները։
Գեղամ Գևորգյանն ասաց, որ տաքսիների հետ կապված ուսումնասիրությունը սկսել են, բողոքները մամուլում շատ էր։
«Ամենակարևոր կոմպոնենտը ոչ թե տաքսին է, այլ այն հարթակները, որոնց միջոցով ամրագրվում են տաքսիները։ Այդ հարթակների գործունեությունն են նայում։ Հիմա մենք նայում ենք booking.com և նմանատիպ հարթակների գործունեությունը, նաև հյուրանոցների ամրագրման ծառայության հետ կապված խնդիր ենք տեսնում, վարույթ կանենք, արդյունքները կհրապարնեք»,- ասաց ՄՊՀ նախագահ Գ. Գևորգյանը։
Լրագրողը հետքրքրվեց Գ. Գևորգյանից՝ արդյո՞ք նրա աշխատասենյակում փակցված է Նիկոլ Փաշինյանի նկարը։ ՄՊՀ նախագահն ասաց՝ ոչ, դրա անհրաժեշտությունը չի եղել. «Սահմանադրական մարմին եմ, որևէ մեկի նկարը երբևէ չի եղել, բայց նկարների, գերբեր, դրոշների մեջ մեծ խնդիր չեմ տեսնում»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ՊՇՌ թեստեր է ձեռք բերում 850- 3000 դրամով, իրացնում՝ 7000-20.000 դրամով
- Հայաստանում մեկ տարվա ընթացքում բանջարեղենը թանկացել է 64.5%-ով. Վիճակագրական կոմիտե
- Կան առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք թանկացել են 30-60 տոկոս. Թադևոս Ավետիսյան
- Էլինար Վարդանյան. Ո՞վ է պատասխան տալու ՊՇՌ թեստերի թալանի համար
- ՏՄՊՊՀ-ն լոլիկի կամ վարունգի շուկայում չի կարող դերակատարում ունենալ. Գեղամ Գևորգյան
- Կարագի թանկացման պատճառները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան