Գորիս-Կապան ճանապարհը որոշակի խնդիրներ ունի, բայց ռեալ վտանգ չկա. Գնել Սանոսյան
«Կարծում եմ՝ ՊՆ-ի մեր գործընկերները կամ առաջնորդվում են հիմնական ճանապարհով, կամ եթե տվյալ համայնք մի քանի ճանապարհ կա տանող, ապա բոլորը նկատի են ունենում և միջինացված թիվը վերցնում»,-ԱԺ-ում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյող զինծառայողների ճանապարածախսի փոխհատուցումը հաշվարկելիս դիտարկվում է Գորիս-Կապան ճանապարհը:
Նա հայտնեց, որ Շուռնուխ և Որոտան համայնքներին մոտեցող այլ ճանապարհներ են կառուցվում և իսկ Տաթև-Աղվանին գրեթե ավարտվել է, և քաղաքացին կորոշի, թե որ ճանապարհով գնա:
«Տաթև-Աղվանի ճանապարահատվածի կառուցման ավրտի համար 1 կմ է մնացել, եթե եղանակային պայմանները լավ լինեն, ապա հնարավոր է այս շաբաթ էլ ավարտենք աշխատանքները»,-ասաց Գնել Սանոսյանը:
Նա վստահեցրեց, որ ճանապարհը բոլոր տիպի բեռնատարների՝ նաև քարշակներովների համար անցանելի են, բայց անմիջապես նկատեց, որ Տաթևի ձորում երեք ոլորան կա, որտեղ դժվարությամբ են շրջադարձ կատարում, բայց այն անհնար չէ:
«Այդ խնդիրը հաղթահարելու համար այժմ Տաթևից-Լծեն ճանապարհի կառուցման ծրագիրն ենք իրականացնում, այս պահին, երկու ընկերություններ այս հատվածի 19 կմ-ի վրա երկու կողմերից աշխատում են և այս տարի գրունտային մասը կանենք, բայց ասֆալտապատման աշխատանքերը կմանն 2022 թ-ին»,- հայտնեց նախարարը և հավելեց. «Գորիս-Կապան ճանապարհը որոշակի խնդիրներ ունի, բայց ռեալ վտանգ չկա, այդ ճանապարհից ձեռք չենք քաշելու, այն մեր ճանապարհն է, բացառությամբ երկու վիճարկվող հատվածից և դելիմիտացիան ու դեմարկացիան ցույց կտա, թե այն այդպես է, թե ոչ»:
Նախարարը հայտնեց, որ եթե այդ հատվածները չանցնեն Հայաստանին, ապա դրանք շրջանցող հատվածներ կկառուցվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան