Այս պահին Մոսկվայի եռակողմ հանդիպման համար ստորագրվելիք փաստաթուղթ չկա. Գնել Սանոսյան
«Հանդիպմանը փաստաթուղթ նախատեսված է, թե ոչ՝ տեղյակ չեմ, մինչև այս պահը՝ ոչ»,-Մոսկվայում եռակողմ հանդիպման վերաբերյալ լրագրողի տված հարցերին պատասխանելիս ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը և հաստատեց, որ հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ քննարկումներ կան:
Անդրադառնալով սահմանազատման խնդիրներին՝ նախարարը հայտարարեց, թե նայած թե ում մոտ այն ցավոտ կլինի և անմիջապես պատասխանեց լրագրողի դիտարկմանը, որ մինչև հիմա մեր համար է ցավոտ եղել. «Այո, մեր վիճակը ցավոտ է, բայց սա է մեր իրականությունը, մենք հայտնվել ենք այս իրականության մեջ և այստեղ կարևոր մասնաբաժին ունի, խաղաղ ապրելը զարգանալը, տնտեսությունը , բանակը և այլն: Դրա համար կարևոր է սահմանի հստակեցումը, որպեսզի անընդհատ մենք սահմանային միջադեպ չունենանք, ինչ-որ մեկի մեքենային ինչ-որ մեկը ոտքով չհարվածի»:
Սանոսյանը հյատարարեց, որ սահմանազատումից չպետք է վախենալ, խուսափել, եթե նույնիսկ 1-2 տեղ էլ հնարավոր է ցավոտ լինի, ապա պետք է խնդիրը ֆիքսել՝ նկատի ունենալով, որ դա է Հայաստանի սահմանը, այլ ոչ թե ամեն օր միջադեպ արձանագրել և այդ միջադեպերով զբաղվել:
Նախարարը հայտնեց, որ սահմանազատման համար քարտեզները դիտարկելիս պետք է հաշվի առնվի, թե դրանք ինչ իրավական կարգավիճակ ունեն:
«Այն պետք է իրավականորեն հստակեցված և հիմնավորված լինի և բոլորի կողմից՝ ընդունելի»,-հայտարարեց Սանոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան