Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ԵԴ/0253/01/19 գործով լսումների ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանը պահանջեց, որ պաշտպանը ճշտի՝ թե կոնկրետ ինչ նախանշաններ են առկա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ։ Հենց այս նպատակով էլ հայտարարվեց ընդմիջում։
Դատական նիստը վերսկսելուց հետո պաշտպան Հայկ Ալումյանը Ռոբերտ Քոչարյանի թույլտվությամբ ասաց՝ գրիպին բնորոշ ախտանշաններ ունի, գիշերը եղել է ոչ բարձր ջերմություն, դեղորայքով են իջեցրել, հոդային ցավ է ունեցել։
«Նա կրկնեց՝ չի գալիս, որպեսզի չվարակի ներկաներին, որպեսզի վարակը տարածող չլինի»,-ասաց Ալումյանը։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց՝ վստահում է Ալումյանի ասածներին, քննարկելու բան չկա։
Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով, հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 9-ին ժամը 13։00-ին։