Թագուհի Թովմասյան. Հետևողական եմ լինելու «Շտապ օգնության» ծառայության վարորդների խնդրի կարգավորման հարցում
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.
«Շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդները երկար ժամանակ գործադուլ էին անում: Քիչ առաջ խոսեցի Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ, ով հավաստիացրեց, որ իսկապես կա խնդիր։ 2014 թվականին շտապօգնության վարորդների աշխատավարձը բարձրացվել է 100%-ով, իսկ վերջին անգամ 2020 թվականին՝ 10%-ով։
Այժմ յուրաքանչյուր հերթապահության համար ստանում են մոտ 11․000 դրամ, իսկ ամսվա ընթացքում հնարավոր է ունենալ առավելագույնը 10 հերթապահություն։ Այսինքն՝ ամսվա կտրվածքով վարորդները ստանում են մոտ 110 000 դրամ։
Զրուցեցի նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Նախարարը հավաստիացրեց, որ այս պահին քննարկում են հարցը, և պետք է շուտով արձագանքեն վարորդների բողոքին։ Նախարարը հավելեց, որ աշնանը իսկապես ծանրաբեռնվածություն լինում է, սակայն պետք է հասկանալ, որ եթե շտապօգնության մի ծառայության վարորդների աշխատավարձը բարձրացնեն, այն կարող է խտրական լինել և խնդիրներ առաջացնել։
Փորձեցի կապվել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, սակայն դեռ չստացվեց:
Հետևողական եմ լինելու խնդրի կարգավորման հարցում և կապի մեջ կլինեմ վարորդների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Շտապօգնության վարորդները պետք է համբերատար ու հանդուրժող լինեն
- Շտապօգնության ծառայության մեքենաների վարորդները պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան