Թուրքիայի իսլամական հետազոտությունների բյուջեն ԱԶԿ-ի օրոք ավելացել է 545 տոկոսով
Թուրքիայի կրոնական հարցերով տնօրինությանը (Diyanet) կից Իսլամական հետազոտությունների կենտրոնը (İSAM) 2022 թվականի համար կստանա ընդհանուր 22,57 միլիոն լիրա (2,35 միլիոն դոլար)՝ գրանցելով ընդհանուր 545 տոկոս աճ՝ 2003 թվականից ի վեր։ Այս մասին գրում է Ahval News-ը։
«Diyanet»-ն ունի 16 միլիարդ լիրա (1,66 միլիարդ դոլար) բյուջե, որն ավելի բարձր է, քան յոթ նախարարությունները և բոլոր պետական մարմինների բյուջենորը՝ բացառությամբ երկուսի։ Միակ պետական հաստատությունները, որոնք ավելի բարձր բյուջե են ստանում, քան կրոնական իշխանությունը, մայրուղիների և հիդրոտեխնիկական աշխատանքների տնօրինություններն են:
İSAM-ը ստացել էր 3,5 միլիոն լիրա 2003 թվականին՝ Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) իշխանության գալու առաջին տարում։ Երեք տարվա ընթացքում կենտրոնը կրկնապատկել է իր բյուջեն և շարունակել իր վերընթաց հետագիծը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին