Արցախում բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքները դադարեցվել են. Լուսինե Ղարախանյան
Արցախի Հանրապետությունում բոլոր ուսումնական հաստատություններում նոյեմբերի 1-14-ը պարապմունքները դադարեցվել են: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը:
«Երեկ Արցախի նախագահի մոտ կայացած ընդգրկուն քննարկման ժամանակ առողջապահության նախարարը ներկայացրել է թվեր, որոնք վտանգավոր են, և առաջարկել, որ փակենք բոլոր ուսումնական հաստատությունները, որպեսզի զերծ մնանք կորոնավիրուսային վարակի նոր բռնկումներից: Նախընտրել ենք 2 շաբաթով դադարեցնել հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների պարապմունքները: Ունենք համայնքներ, որտեղ վարակման դեպքերը շատ են, իսկ նախադպրոցական ուսումնական հաստատություններում էլ (մանկապարտեզներ) շնչառական ուղիների հիվանդությամբ վարակվածների թիվն է աճել։ Այդ իսկ պատճառով ստիպված ենք դադարեցնել դասապրոցեսը», - ասել է Լ. Ղարախանյանը:
Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ 2021թ. նոյեմբերի 1-14-ը ներառյալ կկասեցվի Արցախում գործող նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, արվեստի, երաժշտական և մարզական դպրոցների ուսումնական գործընթացները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան