Ապշեցուցիչ անպատրաստության և փառահեղ անգիտության մաստեր կլասս էին ցուցադրում արդարադատության փոխնախարարն ու խորհրդականը. Իրավաբան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Դիտեցի դատավոր Զարուհի Նախշքարյանի պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության տեսագրությունը։
Ապշեցուցիչ անպատրաստության և փառահեղ անգիտության մաստեր կլասս էին ցուցադրում Արդարադատության նախարարի տեղակալն ու խորհրդականը, ովքեր այն աստիճան տեղեկացված չէին, որ անգամ սեփական միջնորդությունը կմկմոցով էին ընթերցում։ Ու էս մարդիկ ներկայացնում են պետություն․ այսօր, այո, ԲԴԽ-ում, բայց վաղը կարող են միջազգային ասպարեզներում հանդես գալ։
Դատավոր Նախշքարյանը, Սիրանուշ Սահակյանն ու Ռուբեն Մելիքյանն ուղղակի հիմնահատակ քանդեցին այդ միջնորդությունը, քարը քարին չթողնելով։
Հա, ի դեպ, պետության համար այդքան էլ շահեկան չէ ունենալ փոխնախարար, ով լիազորվում է պետական մարմնում ներկայացուցչություն իրականացնել ջուր լցնելու նպատակով»։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ ՀՀ արդարադատության նախարարությունը վարույթ է հարուցվել՝ Փաշինյանների փաստաբան Գևորգ Գյոզալյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։
Երեկ կայացած նսիտի ժամանակ դատավորի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը Բարձրագույն դատական խԽորհրդին միջնորդել է գործի վարույթը կարճել: Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան