Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ դատական նիստին. նա թեստ էր հանձնել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում մեկնարկեց Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը։ Դատարանին նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել էր, որ մեկ այլ նիստի մասնակցելու պատճառով չի կարող այս նիստին մասնակցել։
Դատարանի դահլիճում ներկա չէ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ նրա հարազատներից մեկի մոտ գրանցվել է կորոնավիրուս, առկա է թեստի դրական պատասխան։ Այսօր ախտանշաններ են ի հայտ եկել նաև Ռոբերտ Քոչարյանի մոտ, այսօր առավոտյան նա ևս թեստ է հանձնել, պատասխանը դեռ չկա։
Հայկ Ալումյանը Ռոբերտ Քոչարյանի հարազատի թեստավորման դրական պատասխանը ցույց տվեց դատավորին, խնդրեց անուն չհրապարակել։ Մեղադրող կողմը չցանկացավ ծանոթանալ պատասխանին։
«Եթե կա անհրաժեշտություն, ապա 15 րոպեի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել դատարանի դահլիճում»,-ասաց Ալումյանը։
Դատավորը խնդրեց ճշտել, թե երբ կլինի թեստի պատասխանը։ Դատարանն ասաց՝ պատրաստ են ընդմիջում հայտարարել այդ հարցի պատասխանը ստանալու համար։
Մինչ ուղիղ եթերում քննարկվում էր հարցը, դեռ ընդմիջում չհայտարարած, Ալումյանին տեղյակ պահեցին՝ թեստի պատասխանը կլինի երեկոյան՝ 17։30-18-ն ընկած հատվածում, լաբորատորիաներն աշխատում են ծանրաբեռնված։
Դատարանը հայտարարեց ընդմիջում։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյանը դատախազության ուշադրություն հրավիրեց դատարանի գործողությունների վրա
- Կոչուբաևը շնորհավորեց Դանիբեկյանի ծնունդն ու խնդրեց՝ ինքն իրեն նվեր անել
- Կոչուբաևը ինքնաբացարկ հայտնեց դատավոր Դանիբեկյանին. Կասկած ունեմ՝ օբյեկտիվ լինել չեք կարող
- Դատարանը ստացել է Լուսինե Սահակյանի դիմումն ու մեկ շաբաթով հետաձգել նիստը
- Կոչուբաևի հորդորը՝ Դանիբեկյանին. Խուսափել դատական նիստերն ահնարկի ձգձգելու գործելաոճից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան