Որոշ նախարարությունների բյուջեներն ավելացել է 26.9 %, 31.6% և 89.4 %-ով, իսկ ՊՆ-ինը՝ ընդամենը 11%-ով
«2022 թ. բյուջեով Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվելու է 40 մլրդ 8 մլն դրամ և 2021թ.-ի հաստատված բյուջեով նախատեսված 32 մլրդ 319 մլն դրամի նկատմամաբ աճը կազմել է 26.9 %»,-այսօր Տնտեսական և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի միասնական նիստում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով ՀՀ 2022 թ. պետական բյուջեի նախագիծը:
Նախարարը տեղեկացրեց, որ 2021 թ.-ին Էկոնոմիկայի նախարարության բյուջեն աճել էր մինչև 39 մլրդ 177 մլն դրամի:
Ըստ նախարարի ներկայացման՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանը 22 ծարգրով նախատեսված 129 միջոցառումների համար կհատկացվի 278 մլրդ 590 մլն դրամ, 2021 թ. հաստատված է եղել 211 մլրդ 667 մլն և աճը կազմում է 66 մլրդ 922 մլն դրամ, կամ 31.6%:
Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գծով նախատեսված է 17 մլրդ 278 մլն դրամ, որը 2021 թվականի 9 մլրդ 123 մլն դրամի համեմատ ավել է 89.4 %-ով:
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թ. բյուջեով երկու միջոցառումների գծով մեկ ծրագրի համար հատկացված է 950.9 մլն դրամ, 837.6 մլն դրամ եղել էր 2021 թ.-ին և աճը կազմել է 1.6 %»,-հայտնեց ֆինանսների նախարարը:
ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը նկատեց, որ իր մոտ ՀԾԿՀ 2021 թ.-ի բյուջեի թիվը տարբերվում է նախարարի ներկայացրածից և գրված է 852 մլն դրամ: Բանախոսները որոշեցին տարբերությունը ճշտել հանձնաժողովի նախագահից:
Տիգրան խաչատրյանի խոսքով՝ Կադաստրի պետական կոմիտեին 1 ծրագրի մեջ ներառած 7 միջոցառումների համար կհատկացվի 4 մլրդ 997 մլն դրամ՝ 2021 թ. 4 մլրդ 645 մլն դրամի դիմաց և աճը կազմել է 7.6%:
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին 2022 թ. հատկացվելու է 544.3 մլն դրան՝ 2021 թ. 541.8 մլն դրամի դիմաց (աճը 0.45 %), իսկ ՊԵԿ-ը իրականացնելու է 11 միջոցառւոմներով 1 ծրագիր և կստանա 33 մլրդ 802 մլն դրամ, 2021թ. 32 մլրդ 505 մլն դամի դիմաց (աճը 4 %):
Ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ իր ղեկավարած գերատեսչությանը 4 ծրագրի շրջանակներում 15 միջոցառումների համար 2022 թ կտրամադրվի 218.4 մլրդ դրամ՝ 2021 թ 190.1 մլր դամի փոխարեն և աճը 19.4 մլրդ դրամ է, կամ 9.8 %:
Նա տեղեկացրեց, որ Քաղաքաշինության կոմիտեին 5 միջոցառումներով 1 ծրագրի համար 2022. թ կհատկացվի 1 մլրդ 585 մլն դրամ՝ այս տարվա 1 մլրդ 102 մլն դրամի դիմաց (աճը 43.8 %)
Հիշեցնենք, որ 2022 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ռազմական բյուջեն ավելացել է ընդամենը 11 %-ով:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ բյուջեի ավելացումը պայմանավորված է գալիք դեմարկացիայի, դելիմիտացիայի և միջանցքի հետ․ քաղաքագետ
- 2022 թ. ԱԱԾ բյուջեն 2021 թ-ի բյուջեի նկատմամբ ավելի է 22.85 %-ով. Տիգրան Խաչատրյան