«Հրապարակ». Մեղրիում էլ է իշխանությունն ուզում «Գյումրի» օպերացիան իրականացնել` ընտրված ուժից խլելով հաղթանակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Անհայտ պատճառներով Մեղրիում ավագանու նիստ չի հրավիրվում, որի ժամանակ պետք է ընտրվի համայնքի ղեկավար: Հիշեցնենք, որ այստեղ էլ մասնակից ուժերից ոչ մեկը մեծամասնություն չունի, և կոալիցիայի միջոցով է ձևավորվելու իշխանություն:
Առաջին տեղում Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունն է՝ մեղրեցի Բագրատ Զաքարյանի գլխավորությամբ: Երկրորդը ՔՊ-ն է, «Ապրելու երկիր» կուսակցությունը նույնպես հաղթահարել է շեմը: Համաձայն օրենսդրության, ավագանու լիազորությունները դադարելուց առաջ պետք է ընտրություններ կայանային, բայց օրենքի պահանջն իշխանությունը խախտեց, և ՔՊ-ական յուրայինին համայնքապետի ժՊ նշանակեցին: Այսինքն` օրենք ասվածն այս համայնքում վաղուց չի աշխատում, մինչդեռ համայնքի շահը ենթադրում է, որ հնարավորինս արագ նոր ավագանի ձևավորվի, քաղաքապետ ընտրվի, և անցնեն համայնքային խնդիրների լուծմանը:
Թե ինչու համայնքապետի ԺՊ-ն, որն օժտված է այդ լիազորություններով, նիստ չի հրավիրում, չկարողացանք պարզել. Արարատ Թումանյանը չպատասխանեց մեր զանգերին, չպատասխանեց նաև «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը: Ակնհայտ է, որ Մեղրիում էլ է իշխանությունն ուզում «Գյումրի» օպերացիան իրականացնել` ընտրված ուժից խլելով հաղթանակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան