Որոշ ներդրողներ վախեր ունեն անվտանգային հարցերի հետ կապված. Քերոբյանը՝ Հայաստանից ներդրումները հանելու մասին
«Երկրներ չէի առանձնացնի, ներդրողներ են։ Պարզ է՝ որոշ ներդրողներ ունեն վախեր կապված տարբեր անվտանգային և այլ հարցերի հետ, բայց չի նշանակում, որ իմ ասածը ճիշտը չէ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե հայտարարել էր՝ ներդրումները հորդում են, բայց միաժամանակ Վիճակագրական կոմիտեի տվյալներով կան երկրներ, որոնք ուղղակի ներդրումները Հայաստանից հանել են, ինչո՞վ է դա պայմանավորում։
Նա որոշ թվային տվյալներ ներկայացրեց շինարարության ոլորտից, նշեց, որ վերլուծության համաձայն վերջին 12 տարվա ընթացքում տրված բազմաբնակարան շենքերի 320 շինթույլտվություններից 158 շենքը հենց հիմա կառուցվում է, ինչը խոսում է այն մասին, որ «ներդրումները, այո, հորդում են»։
Հարցին՝ խոսվում է հաջորդ տարի 7 տոկոս տնտեսական աճի մասին, ինչի՞ հիման վրա է այդ կանխատեսումերը, մինչդեռ իրեն հակադարձում են և հարցադրում անում՝ Ամուլսա՞րն եք աշխատացնելու, թե ճանապարհների ապաշրջափակման վրա եք հույս դրել, որ 7 տոկոս տնտեսական աճ է լինելու, Վահան Քերոբյանը պատասխանեց. «Ձեր ասած երկու ֆակտորներն էլ հաջորդ տարվա տնտեսական աճի մեջ որևէ կերպ կանխատեսված չեն։ Մենք նման ենթադրություններ չենք ներդրել մեր տնտեսական աճի կանխատեսումների մեջ։ Ըստ էության, մենք բոլորս պետք է փոխենք մեր տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարենք ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի»։
Նրա խոսքով,դրան հասնելու համար կան խնդիրներ, որոնք պետք է լուծել՝ մի կողմից գործարար միջավայրի մակարդակում, մյուս կողմից էլ հիմա նախագծում են երկու շատ խոշոր ծրագիր, որոնք պետք է կիրառվեն խթանելու ներդրումները Հայաստանում։ Դրանցից մեկը՝ ենթակառուցվածքային օժանդակություն տալ ներորդողներին, երկրորդ՝ օգտագործել պետական գույքը ներդրումներ ներգրավելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարը լավագույն դեպքում կսկսի աշխատել 12 ամսից. Վահան Քերոբյան
- Փաստ է, որ գնաճը որոշակի չափով տուգանում է տնտեսական աճը. Տիգրան Խաչատրյան
- Քանի դեռ Նիկոլը մնում է, ներդրումները Հայաստանից հոսելու են դեպի դուրս. Մելքումյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան