Կինը համոզել է ամուսնուն, որ նա Ալցհեյմերի հիվանդ է և նրանից գողացել 600 000 դոլար
ԱՄՆ-ի բնակչուհի Դոննա Մարինոն կարողացել է համոզել իր առողջ ամուսնուն, որ նա Ալցհեյմերի հիվանդություն ունի, և ամուսնուց գողացել է 600 000 դոլար։ Այս մասին գրում է «washingtonpost.com»-ը։
Ոստիկանության տվյալներով՝ 63-ամյա Մարինոն երկու տասնամյակ շարունակ խաբել է ամուսնուն։ Տղամարդը, վստահ լինելով, որ հիվանդ է, թույլ է տվել նրան վերահսկել իր բոլոր ֆինանսները։
Այսպիսով, 1999 թվականից Մարինոյին հաջողվել է իր բանկային հաշվին փոխանցել մոտ 600 000 դոլար, որը պատկանում է ամուսնուն։
«Կինը խաբեությամբ ձեռք է բերել ամուսնու լիազորագիրը։ Նա հավատացած էր, որ համոզելով ամուսնուն, որ նա Ալցհեյմերի հիվանդություն ունի, վերջինս չի գնա բանկ՝ իր ֆինանսները կարգավորելու համար», - ասել է ոստիկանության կապիտան Ջոզեֆ Մուրգոն:
Արդյունքում Մարինոն ձերբակալվել է և մեղադրվել առաջին կարգի գողության և երրորդ կարգի փաստաթղթերի կեղծման համար։