Շատ վատ է, որ պատրաստված չեք եկել բյուջեի քննարկմանը. Աննա Մկրտչյանը՝ Արայիկ Հարությունյանին
«Ձեր ներկայացման տոնայնությունից կարելի է ենթադրել, որ մոտավորապես ասում եք հետևյալը՝ ինչ ուզել ենք՝ այն էլ գրել են, ինչպես ուզելու ենք՝ այդպես էլ ծախսելու ենք, մի հոգուց ենք ուզենալու գնումը կատարել՝ մի հոգուց ենք անելու՝ շրջանցելով իրավական կարգավորումները»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Պատգամավորը նկատեց, որ եթե ոչինչ չի փոխվելու բյուջեում և եկել ձևական քննարկում են իրականացնում, ապա իմաստը ո՞րն է լինելու:
«Տիկին Մկրտչյան, ի տարբերություն ձեզ, ես պատրաստի տեքստերով չեմ եկել, մեր տեքստերը, տարեցտարի փոխվում են»,- պատասխանեց Արայիկ Հարությունյանը և, նկատելով, որ բյուջեի տեքստերը թվեր են, որոնք ցույց են տալիս աճ և զարգացում, հավելեց. «Իսկ տեքստերով խոսելու և ոչ մի բան չփոխելու մտադրության մասին դուք լավ գիտեք, երբ որ Երևանի ավագանու անդամ էիք այն հանձնաժողովում, որը ես էի գլխավորում»:
Աննա Մկրտչայնը տեղից ճշտեց, որ այդ հանձնաժողվում չի եղել, որից հետո Արայիկ Հարությունյանն ընդունեց իր սխալը, նշեց, որ այլ հանձնաժողովում է եղել և շարունակեց՝ հավելելով, որ Մկրտչյանն այն ժամանակ սուսուփուս գալիս քվերակում էր պատրաստի տեքստերի համար և ելույթ չէր ունենում:
Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ այսօր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Աննա Մկրտչյանը պատրաստի տեքստերով է գալիս քննարկման:
«Շատ վատ է, որ պատրաստված չեք եկել, որովհետև նվազագույնը պետական բյուջեի քննարկումներին պետք է պատրաստված գալ և փառք Աստծո, ես երբևէ ձեր ղեկավարած հանձնաժողովում չեմ գտնվել, այլ եղել եմ Երևանի ավագանու անդամ՝ կրկին իրավական հանձնաժողովում որտեղ կատարված քննարկումների մասին գուցե ձեր կոլեգաները ձեզ պատմեն, իրենք այսօր ԱԺ-ում պատգամավոր են փորձում աշխատել»,- ասաց պատգամավորը։
Նա կառավարության աշխատակազմի ղեկավարին խորհուրդ տվեց այնպիսի մթնոլորտի իմիտացի ստեղծել, թե իբր պատրաստ են քննարկումների և փոփոխությունների:
Նիստը վարող ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը, դիմելով Հարությունյանին, հեգնեց, թե վերջինս բյուջեի վերաբերյալ այդ բովանդակային հարցին պատասխան ունի՞:
«Ոչ, ի վիճակի չեմ»,- արձագանքեց Արայիկ Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պետական պաշտոնյաների պարգևավճարների և հավելավճարների հարցը փոխանցվել է ՍԴ-ին. Արամ Վարդևանյան
- Քաղաքական «չգիտեմինչերով» զբաղվելով է տարբերվում պատահական մարդը քաղաքական մարդուց. Վարդանյանը՝ Հարությունյանին