Պարզաբանումների պահանջով հրատապ նամակ կուղարկեմ Արդարադատության նախարարություն. Արման Թաթոյան
«Այսօրվա դրությամբ՝ այդ երաշխիքը, որ կարող է «ՄԻՊ-ի մասին» օրենքով լինել, վերաբերում է նրան, որ նրա բյուջետային միջոցները երբեք չպետք է նվազեն»,-Աժ-ում 2022 թ, բյուջեի քննարկման ժամանակ ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ ժամանակն է սահմանադրական օրենքում մեկ քայլ առաջ գնալ:
Պատգամավորը նկատեց, որ ՄԻՊ-ը շատ հաճախ հանդես է գալիս քննադատական դիրքերից և կարևոր է, որ իշխանություններից բյուջետային միջոցի հարցով կաշկանդվածություն չունենա:
Ընդդիմադիր պատգամավորը նաև անդրադարձավ այսօր ՔԿՀ-ում գրանցված կորոնավիրուսց մահվան առաջին դեպքին և առաջարկեց դիտարկել կորոնավիրուսի համավարակի պայմաններում այլ խափանման միջոցներ կիրառելու հնարավորությունները:
Նկատելով որ ՔԿՀ-ներում, կորոնավիրուսի հետ կապված, վիճակը խնդրահարույց է՝ Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ վարակի դեպքերն ավելանում են և արդեն կա մահվան դեպք:
«Պարզաբանումների պահանջով հրատապ նամակ եմ պատրաստել, որը կուղարկեմ Արդարադատության նախարարություն՝ հասկանալու համար ինչ է կատարվում, ինչ միջոցներ են ձեռնարկվում»,-ասաց մարդու իրավունքների պաշտպանը:
Նա տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ի Խոշտանգումների կոմիտեի պահանջ կա, ըստ որի՝ պետք է պետությունը նախաձեռնի ոչ միայն խափանման միջոցների նվազեցում, այլև դատախազների լիազորությունների ընդլայնում:
«Եթե քրեական գործ է քննվում, դատախազը իրավասու է ինքը քննարկի փոփոխության հարց, կամ, եթե մարդն արդեն դատապարտված է, պայմանական վաղաժամկետ ազատության հարց լուծվի»,-հայտնեց Արման Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա