Արման Թաթոյանը սխալ է համարում նախագահի, վարչապետի, այլ պաշտոնյաների դեպքում բացառությունները
«Իրականում այս բացառությունների վերաբերյալ օրենքի նախագիծ կա, այդ նախագիծը, բացառությունները համարում եմ սխալ, կարծում եմ, խտրական մոտեցում է»,-ԱԺ-ում 2022 թ. բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե առողջապահության նախարարի որոշմամբ հոկտեմբերի 14-ից աշխատող քաղացացիները պարտադիր կամ պետք է պատվաստված լինեն կամ 14 օրը մեկ գործատուին ներկայացնեն ՊՇՌ թեստի ացասական պատասխան, մինչդեռ կան որոշ բացառություններ՝ նախագահ, վարչապետ, համայնքի ղեկավարներ, ավագանի, դատավորներ, գլխավոր դատախազ, պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպան, արդյո՞ք այս որոշման մեջ մարդու իրավունքների խտրականության խնդիրներ չեք տեսնում:
Ա. Թաթոյանի խոսքով, այդ բառացությունները խաթարում են օրենքի իրավաչափ նպատակից բխելը, քանի որ քաղաքացուն չեն կարող բացատրել, թե ինչու որոշ պաշտոնյաների ազատել են այդ պարտադրանքից:
«Եթե նպատակն իրավաչափ հանրային առողջությունը պաշտպանելն է, ունենք ավագանու անդամներ, որոնք ավելի շատ են մարդկանց հետ շփվում, քան ինչ-որ գերատեսչության ծառայող, ով իր աշխատասենյակում է լինում աշխատանքի ընթացքում: Հետևաբար սա համարում եմ սխալ»,- ասաց ՄԻՊ-ը:
Նա չի ընդունում այն պատճառաբանությունը, թե այդ մարդկանց ինչպես պատասխանատվության ենթարկել:
«Կարծում եմ՝ այդ մարդիկ հանրային բարձր պաշտոնյաներ են, պետք է դրվի պատասխանատվություն, պարտավորություն, այդ մարդիկ պետք է հանրային պատասխանատվության ուժով կատարեն իրենց պարտավորությունը»,- ասաց Ա. Թաթոյանը:
Նա անիմաստ է համարում այդ բացառությունները: ՄԻՊ-ն այն ընկալումն ունի, որ այդ պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը պատվաստվել է, այսինքն այդ բացառությունը նախատեսելու իմաստը չկա, հասարակության շրջանում ավելորդ անվստահության խնդիրն են առաջ բերում:
«Հանրային պարտավարություն միասնական մոտեցում պետք է լինի»,- ասաց Արման Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. Փողոցում դիմակ կրելու պարտադրանքն ընդամենը իմիտացիա է, թե պայքարում են կորոնավիրուսի դեմ
- Աշխարհազորին կոչեր էին անում գնալ պատերազմի, իմանալով՝ «Բայրաքթար»-ներին դիմակայելու հնարավորություն չկա. Շարմազանով
- Առողջապահության նախարարի հրամանով՝ նախագահի նստավայրում գագաթաժողովին առանց դիմակի մասնակցածները ենթակա չեն վարչական պատասխանատվության. Ոստիկանություն
- Մի շարք պաշտոնյաներ բացառաություն են՝ փակ տարածքում դիմակ չեն կրի