Արմավիրում առավել մեծ թվով քաղաքական ուժեր պայքարում են Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար
Դեկտեմբերի 5-ին համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ են նշանակաված Արմավիրի մարզի Արաքս, Փարաքար, Վաղարշապատ, Մեծամոր, Խոյ, Արմավիր, Բաղրամյան համայնքներում։
Panorama.am-ին ԿԸՀ տրամադրած տեղեկատվության համաձայն, Արմավիր քաղաքում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած միակ քաղաքական ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։
Արաքսում համայնքապետի պաշտոնի համար ընտրապայքարի հայտ է ներկայացրել երեք կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Զարթոնք»։
Վաղարշապատում ընտրացուցակներ են առաջադրել հինգ կուսակցություններ՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հայրենատէր», Իրական Ժողովրդավարական կուսակցությունները և «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը։
Փարաքարում իշխող ՔՊ-ի հետ պայքարելու են «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը։
Մեծամորում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն ՔՊ-ն ու ՀՅԴ-ն։
Խոյում մասնակից ուժերը երեքն են՝ ՔՊ-ն, «Զարթոնք»-ն ու «Ազատական կուսակցությունը։
Բաղրամյանում կմրցեն ՔՊ-ն, «Արդար Հայաստան» կուսակցությունները և«Մեր Բաղրամյան» կուսակցությունների դաշինքը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղաքրունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի 36 խոշորացված համայնքներում։
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեին հոկտեմբերի 21-31-ը։
Ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի նոյեմբերի 10-ից, կշարունակվի մինչև դեկտեմբերի 3-ը։
Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ինքնաբացարկի մասին դիմումներ կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 25-ը։
Հարակից հրապարակումներ`
- Արտաշատում ու Արարատում թեժ պայքար է սպասվում
- Ովքե՞ր են Արագածոտնում դեկտեմբերի 5-ի ընտրությունների մասնակիցները
- Ազատ Զաքարյան. Աշտարակի բնակչին ծառայելը պատիվ է
- «Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին
- ՔՊ-ական թեկնածուներ՝ դեկտեմբերի 5-ի ընտրությունների համար
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին