Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով առաջիկայում հանգուցալուծում է լինելու՝ առանց մեղադրյալների. Արսեն Այվազյան
«Պարոն Քյարամյանի մոտ այսօր առավոտյան հանկարծակի անսպասելի աշխատանքային կարգը փոխվեց, անհետաձգելի խնդիր առաջացավ»,-ԱԺ-ում 2022թ.-ի բյուջեի քննարկմանը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի բացակայության պատճառը լրագրողներին ներկայացրեց նրա տեղակալ Արսեն Այվազյանը։
Նա վստահեցրեց, որ Քյարամյանը չի խուսափում լրագրողների հարցերից, ուղղկի քրեական գործերով հետևողական և անմիջական զբաղվելու խնդիր էր առաջացել՝ հատկապես 100 քննիչի բազմահազարանոց գործերի պարագայում:
Արսեն Այվազյանը հայտնեց, որ Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով առաջիկայում հանգուցալուծում է լինելու։
Նրա խոսքով տևական ժամանակ է՝ այս գործով քննություն են իրականցրել և մոտեցել են ավարտական փուլի, բայց շեշտեց, որ գործով մեղադրյալներ չկան:
Լրագրողի հարցին, թե հանգուցալուծումը գործը կարճելու տեսքո՞վ է լինելու, Արսեն Այվազյանը պատասխանեց, որ կանխատեսում չի կարող անել։