Մշակույթ 12:57 03/11/2021 Հայաստան

Դուբայում կայացան InClassica փառատոնը և Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան

Դուբայում  օգոստոսի 28-ից սեպտեմբերի 26-ը կայացել է Х Միջազգային երաժշտական փառատոնը՝ InClassica-ն, որը կազմակերպել էր Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը: Փառատոնի շրջանակներում կայացած համերգներն այցելել է ավելի քան 90 000 հանդիսատես: Եւ դա զարմանալի չէ, քանի որ կազմակերպիչներն անվանում էին հոբելյանական փառատոնը «աշխարհի ամենամեծ աստղադիտարան»:

Այս տարի InClassica փառատոնին հանդես են եկել 37 հանրահայտ մենակատարներ, յոթ սիմֆոնիկ նվագախումբ և 11 դիրիժոր: Համերգներն անցկացվեցին Դուբայի օպերայում և Մերձավոր Արեւելքում ամենամեծ բազմաֆունկցիոնալ համալիրում՝ Coca-Cola Arena-ում։

Առաջին անգամ ԱՄԷ-ում հավաքվել էին դասական երաժշտության ռեկորդային թվով աստղեր. ջութակահարներ Մաքսիմ Վենգերովը, Սերգեյ Խաչատրյանը, Դանիել Հոփը, Ստելլա Չենը, Գիլ Շահամը, դաշնակահարներ Ռուդոլֆ Բուհբինդերը, Ֆազիլ Սայը, Անդրեյ Գուգնինը, Կիթ Արմսթրոնգը, թավջութակահարներ Միշա Մայսկին, Սթիվեն Իսերլիսը, Հերի Հոֆմանը և շատ ուրիշներ: Օպերային հիթեր է կատարել եգիպտացի օպերային երգչուհի Ֆաթմա Սայիդը, մալթացի տենոր Ջոզեֆ Կալեին, իտալացի սոպրանո Կարմեն Ջանատազիոն:

Փառատոնին մասնակցեցին յոթ նվագախումբ՝ Մալթայիյ ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվազգախումբը, Ռեյնլանդ-Պֆալցի Գերմանիայի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախումբը և Ռուսաստանի ազգային նվագախումբը: Դիրիժորական վահանակի մոտ էին մաեստրո Միխայիլ Պլետնևը (Ռուսաստան), Դմիտրի Յաբլոնսկին (ԱՄՆ- Իսրայել- Իսպանիա), Ալեքսանդր Սլադկովսկին (Ռուսաստան), Մայքլ Ֆրենսիսը (Մեծ Բրիտանիա-ԱՄՆ), Սերգեյ Սմբատյանը (Հայաստան) և այլոք:

Դասական երաժշտության աշխարհի աստղերի կատարումների և ֆառատոնի երկարատևության շնորհիվ՝ կազմակերպիչներին հաջողվեց ձևավորել հետաքրքիր և հագեցած համերգային ծրագիր, որի ընթացքում հնչեցին Յ. Ս. Բախի. Լ. վան Բեթհովենի, Ռ. Շումանի, Պ. Ի. Չայկովսկու, Ս. Ռախմանինովի, Ս. Պրոկոֆևի, Ֆ. Մենդելսոնի, Դ. Շոստակովիչի, Ի. Ստրավինսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Առաջին անգամ ԱՄԷ-ում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ և ջութակահար Սերգեյ Խաչատրյանը կատարեցին Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, ինչպես նաեւ Գրիգոր Նարեկացու «Հավուն, հավուն»-ը՝ հնարավորություն տալով հանդիսատեսին վայելել հայկական միջնադարյան երաժշտությունը:

Փառատոնին զուգահեռ սեպտեմբերի 4-ից 23-ը մեկնարկեց Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի խոշոր կրթական ծրագիրը՝ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան (Middle East Classical Music Academy/MECMA):

Ակադեմիայի վարպետության դասերին մասնակցել են ավելի քան 120 երիտասարդ երաժիշտներ աշխարհի ավելի քան 25 երկրներից: Ակադեմիայում դասավանդում էին անվանի երաժիշտներ և մանկավարժներ. ջութակահարներ Պավել Վերնիկովը (Իսրայել/Շվեյցարիա), Բորիս Կուշնիրը (Ավստրիա), Դանիել Հոփը (Մեծ Բրիտանիա), Սերգեյ Դոգադինը (ՌԴ), Հայկ Ղազազյանը (Հայաստան/ՌԴ), Սերգեյ Խաչատրյանը (Հայաստան), Գրաֆ Մուրժան (Հունգարիա/ՌԴ), Ստելլա Չենը (ԱՄՆ), Սվետլանա Մակարովան (ՌԴ/Շվեյցարիա), Իգոր Պետրուշևսկին (Մեծ Բրիտանիա), դաշնակահարներ Պավել Գիլիլովը (Գերմանիա/Ավստրիա), Ջուլիանո Մացոկանտեն (Իտալիա), Խեյ Յանգ Քիմը (Հարավային Կորեա), Ստեփան Սիմոնյանը (Գերմանիա/Հայաստան), Դմիտրի Ալեքսեևը (Մեծ Բրիտանիա), Ռուդոլֆ Բուհբինդերը (Ավստրիա), թավջութակահարներ Ալեքսանդր Ռամը (ՌԴ), Դմիտրի Յաբլոնսկին (ՌԴ/ԱՄՆ), ֆագոտահարներ Ռիչարդ Պալեյը (Իսրայել), Անդրեյ Շամիդանովը (ՌԴ), տրոմբոնահարներ Նատանել Բիկովը (Իսրայել), Վասիլի Կոզլովը (ՌԴ), շեփորահար Վլադիսլավ Լավրիկը (ՌԴ), հոբոյահարներ Լիոր Միշելը (ԱՄՆ), Պավել Օրլովը (ՌԴ), գալարափողահարներ Հագայի Շալոմը (Իսրայել),  Վադիմ Շվեդչիկովը (ՌԴ):

Վարպետության դասերից բացի, Ակադեմիայի շրջանակներում, տեղի ունեցավ ցերեկային համերգների շարք, որտեղ հանդես եկան երիտասարդ երաժիշտները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաև հայտնի մենակատարների և դիրիժորների նվագակցությամբ:

Հայաստանն այս կրթական նախագծում ներկայացնում էին «Երաժշտությունը հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուները:

«Ելույթը փառատոնի շրջանակներում ինձ համար միաժամանակ և մեծ պատիվ էր, և մեծ փորձություն: Դրանք անմոռանալի րոպեներ էին: Ինչ վերաբերում է վարպետության դասերին, ապա պետք է ասեմ, որ ստացա շատ կարևոր և անհրաժեշտ գիտելիքներ, որոնք ինձ կօգնեն ապագայում»,- ասել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը:

«Ինձ համար մեծ պատիվ էր նվագել Ս. Ռախմանինովի Երկրորդ կոնցերտի առաջին մասը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ռուս հայտնի դիրիժոր Ֆելիքս Կոռոբովի հետ», - նշել է դաշնակահար Գուր Սարգսյանը:

Ցերեկային համերգներից իր տպավորություններով կիսվել է ջութակահար Դավիթ Բոյաջյանը. «Դա անմոռանալի էր:  Ես և Այսա Անիսիմովան միասյին կատարեցինք  Բախի - «Կոնցերտ երկու ջութակի համար, ռե մինոր» ստեղծագործությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Դա իմ առաջին կատարումն էր նվագախմբի հետ մենակատարի կարգավիճակում, և ես մեծ բավականություն ստացա»:

«Ես վերադարձա Դուբայից վառ տպավորություններով: Ինձ համար շատ հուզիչ էր ելույթ ունենալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, դա իմ երազանքն էր, որն իրականություն դարձավ: Ես առաջին անգամ էի կատարում Հայդենի Կոնցերտը ռե մաժորում նվագախմբի ուղեկցությամբ, այն էլ իմ հայրենիքի սահմաններից դուրս»,- նշել է թավջութակահարուհի Մարի Հակոբյանը:

Փառատոնի կազմակերպիչներն արել էին հնարավորը, որպեսզի Ակադեմիայի աշակերտներն իրենց հարմարավետ զգան Դուբայում գտնվելու ընթացքում և կարողանան լիարժեք ի ցույց դնել իրենց երաժշտական կարողությունները: Այս առոմով Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի Նախագահ Կոնստանտին Իշխանովը նշել է. «Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից մեկը երեխաների համար նախատեսված կրթական ծրագրերն են:

Մենք անցկացնում ենք Ակադեմիա, որ աշխարհի տարբեր երկրներից հնարավորինս շատ պատանի երաժիշտներ կարողանան ձեռք բերել հաղորդակցության և գիտելիքի անգին փորձ, որը իրենց հետ կարող են կիսել միայն պրոֆեսիոնալները: Այսօր չափազանց կարևոր է աջակցել հենց դասական երաժշտությանը և պահպանել աճող սերնդի մոտ հետաքրքրությունը մշակույթի այդ եզակի ճյուղի հանդեպ»: 

Նշենք, որ 2011 թվականից InClassica միջազգային փառատոնն անցկացվում է Մալթայում, սակայն այս տարի համավարակի պատճառով սահմանափակումներով պայմանավորված այն տեղափոխվեց Դուբայ: Այդ նույն պատճառով փոխվեց Դասական երաժշտության ակադեմիայի անցկացման վայրը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի մեկ այլ նախագծի՝ Երիտասարդ դաշնակահարների միջազգային II մրցույթի Сlassic Piano-ի անցկացման վայրը. այն տեղի ունեցավ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 4-ը Jumeirah Zabeel Saray համերգասրահում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}