Մեղրիի Անապաստանաց վանքի հնագիտական գտածոները՝ Էրեբունի թանգարանում
Նոյեմբերի 4-ին Էրեբունի թանգարանի Ներքին բակում բացվելու է «Մեղրիի Անապաստանաց վանքի հնագիտական գտածոները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Ցուցադրությունը նվիրված է հայ վաստակավոր ճարտարապետ-վերականգնող Ստեփան Նալբանդյանի հիշատակին։ Ցուցադրվելու են վերջին տարիներին սյունյաց ճարտարապետության գոհարներից մեկը հանդիսացող Մեղրիի Անապաստանաց վանքի տարածքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված բացառիկ հնագիտական գտածոներ, որոնք պեղվել են Ստեփան Նալբանդյանի որդու` հնագետ Արման Նալբանդյանի գլխավորած արշավախմբի կողմից։
Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատան ֆինանսական աջակցության շնորհիվ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան