«Լուսավոր Հայաստան»-ը Վանաձորում քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հրանտ Այվազյանին
Դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու է Հրանտ Այվազյանը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացրել է ԼՀԿ-ական Արմեն Եղիազարյանը, որը նույնպես ընդգրկված է ընտրական ցուցակում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը թիվ 6 քվեաթերթիկն է:
Դեկտեմբերի 5-ին Գուգարք, Շահումյան և Դարպաս համայնքները միավորվելու են Վանաձոր համայնքի հետ և տեղի են ունենալու խոշորացված Վանաձոր համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ:
Վանաձորի ՏԻՄ ընտրությունների համար առաջադրվել է տասը քաղաքական ուժ՝ «Լուսավոր Հայաստան», «Հայրենիք», «Ալյանս», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի աշխատավորական, Հայաստանի կոմւոնիստական կուսակցություններն ու «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին