Քրեակատարողական հիմնակում ունենք կորոնավիրուսով պայմանավորված առաջին մահը. Կարեն Անդրեասյան
«Ցավով պետք է հայտնեմ, որ այսօր քրեակատարողական հիմնակում ունենք կորոնավիրուսով պայմանավորված առաջին մահը, եթե ինձ ճիշտ են զեկուցել, հիմա ճշտումներ են անում, բժշկական որոշակի թեմաներ կան, բայց, նախնական, առերևույթ տեղեկացրեցին, որ կորոնավիրուսով է պայմանավորված մահը»,- 2022 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ-ում հայտնեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ ներկայում հրատապ միջոցներ են քննարկում, թե ինչպես, գոնե ժամանակավոր, սահմանափակեն որոշակի շարժը, որ ապահովեն ՔԿՀ-ներում գտնվող անձանց առողջությունը համաճարակային պայմաններում:
Անդրեսայանը հավաստիացրեց, որ առաջիկայում մտածում են, թե ինչպիսի համակարգային մոտեցումներով այդ խնդիրը կարգավորեն:
«Մինչև այսօր, թերևս, ավելի պաշտպանված են եղել փակ հաստատությունները, որովհետև այնտեղ ռեժիմն ավելի օգտակար է եղել համաճարակի դեմ, բայց հիմա վիրուսի ավելի ագրեսիվ լինելու պարագայում նույնիսկ փակ հաստատություններն ունեն դժվարություններ»,- ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Շատ վատ է, որ պատրաստված չեք եկել բյուջեի քննարկմանը. Աննա Մկրտչյանը՝ Արայիկ Հարությունյանին
- Քաղաքական «չգիտեմինչերով» զբաղվելով է տարբերվում պատահական մարդը քաղաքական մարդուց. Վարդանյանը՝ Հարությունյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա