«Հրապարակ». Մելիքսեթ Պողոսյանին և Արմեն Խաչատրյանին «կարմիր քարտ» են ցույց տվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին «կարմիր քարտ» են ցույց տվել և հեռացրել առաջիկա նախընտրական պրոցեսներից։ Նրանց արգելվել է մասնակցել Կապանում նոյեմբերի 14-ի ընտրությունների քարոզչությանը:
Երբեմնի ակտիվ պատգամավորը, որ Գորիսում դռնեդուռ ընկած քվե էր խնդրում, հիմա անգամ ֆեյսբուքյան իր էջով չի մասնակցում նախընտրական արշավին: Նրանց ձախողումը Գորիսում, Մեղրիում և մասամբ` Տաթևում, թիմում ծանր են տանում, հիմա ամեն ինչ անելու են Կապանում դա չկրկնվելու համար։
Նիկոլ Փաշինյանն այստեղ գործի է դրել թիմի ծանր հրետանին, և նախընտրական քարոզչությունը վարում են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անգամ Տիգրան Ավինյանն է երկրորդ պլան քաշվել։ Նոյեմբերի 14-ը ցույց կտա, թե որքանով է իշխանության էլիտան ունակ երկրում որևէ հարց լուծելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում