Ոստիկանի խոսքը հունից հանեց անհետ կորած զինվորների ծնողներին
Ղարաբաղյան երրորդ պատերազմում զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատները փակեցին Հանրապետության հրապարակին կից փողոցը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։
«Մենք անցնում ենք անհնազանդության գործողությունների։ Չէինք ուզում, բայց մեզ ստիպեցին։ Մենք սպասեցինք, բայց ոչ ոք դուրս չեկավ»,-ասաց ակցիայի մասնակից ծնողներից մեկը՝ նշելով, որ փողոցը փակ կպահեն այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջները կատարվեն։
Մյուս պահանջների մասին նա չցանկացավ բարձրաձյանել լրատվամիջոցների ներկայացուցիչների մոտ։
«Մեր երեխեքի մասին ոչ ոք չի մտածում՝ ոչ կառավարություն, ոչ պաշտպանության նախարարություն։ Բոլորն էլ ասում են՝ ծրագրված պարտություն էր։ Պետք է պարզել բոլոր հանգամանքները, մեղավորներին»,-ասում էին ծնողները։
Բողոքի ակցիայի ժամանակ իրենց երեխաներին մասին տեղեկություններ պահանջող ծնողներիվ ոստիկանները պահանջեցին բացել փողոցը։
«Չեմ ցանկանում ուժ գործադրել, երթևեկության անվտանգությունը պետք է ապահովենք»,-ոստիկաններից մեկի այս խոսքը բորբոքեց ծնողների բարկությունը։
«Իսկ ո՞վ պետք է մեր երեխաների անվտանգությունն ապահովեր։ Ուժ գործադրելու լինի, մենք էլ ուժ կգործադրենք։ Ես մեկ տարի է՝ իմ երեխուց լուր չունեմ։ Ամսի վեցին տղուս ծնունդն է, երկու տարի է նրան չեմ տեսել, մի տարի կորոնա էր, մի տարի է լուր չունեմ։ Պարոն նայի, ինչ երեխա եմ կորցրել, տունս եմ կորցրել, իսկ դուք դոշ տված պահում եք իշխանությանը»,-բարկացած վրա բերեցին նրանք։
Բայց դա չխանգարեց, որ ոստիկանները անհետ կորածների ծնողներին ուժով, հրելով դուրս հանեն փողոցի երթևեկելի հատվածից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան