Չիլիում երկրաշարժ է տեղի ունեցել
5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Լոս Անդես քաղաքից 35 կիլոմետր դեպի արևելք, հայտնել են Չիլիի համալսարանի Սեյսմոլոգիայի ազգային կենտրոնի փորձագետները։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 00:17-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոս Անդեսից 35,57 կիլոմետր դեպի արևելք»,- ասվում է կենտրոնի Twitter-ում։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ուժեղ ցնցմանը նախորդել են միջին ակտիվության տատանումները, երկրաշարժը զգացվել է Վալպարաիսո, Մետրոպոլիտեն և Օ՚Հիգինս շրջաններում։ Ավերածությունների և զոհերի մասին տվյալներ չկան։
Ներքին գործերի նախարարության և Հանրային անվտանգության արտակարգ իրավիճակների կառավարման ազգային տնօրինության մասնագետների խոսքով՝ ցունամիի վտանգ չկա։