Չինաստանը հորդորում է ընտանիքներին ձմռանն ընդառաջ պահել ամենօրյա անհրաժեշտության պաշարներ
Չինաստանի կառավարությունն իր քաղաքացիներին ասել է արտակարգ իրավիճակների դեպքում պահել ամենօրյա անհրաժեշտության ապրանքների պաշարներ այն բանից հետո, երբ COVID-19-ի բռնկումներն ու անսովոր հորդառատ անձրևները, որոնք առաջացրել են բանջարեղենի գների աճ, մտահոգություններ են առաջացրել ապրանքների մատակարարման պակասի վերաբերյալ: Այս մասին գրում է «Reuters»-ը։
Չինաստանի առևտրի նախարարության հրահանգը ներքին սոցմեդիայում որոշ մտահոգություններ է առաջացրել առ այն, որ սա կարող է պայմանավորված լինել Թայվանի հետ լարվածության պատճառով, մինչդեռ, ըստ որոշ հաղորդագրությունների, մարդկանց մի մասը շտապել է բրնձի, բուսայուղի և աղի պաշարներ կուտակել:
«Հենց որ այս լուրը հայտնի դարձավ, իմ մոտ գտնվող բոլոր ծերերը խուճապի մատնվեցին ու գնացին սուպերմարկետից գնումներ կատարելու»,- գրել է օգտատերերից մեկը չինական Weibo սոցկայքում: