ՌԴ-ն դադարեցրել է թուրք արտադրողներից մեկից կիտրոնի ներկրումը
Ռոսպոտրեբնադզորն արգելել է թուրքական ընկերություններից մեկի արտադրած կիտրոնի ներկրումը Ռուսաստանի տարածք այն բանից հետո, երբ դրանում հայտնաբերվել է թունաքիմիկատների թույլատրելի մակարդակի գերազանցում: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նշված է գերատեսչության պաշտոնական կայքի հաղորդագրությունում։
Ռոսպոտրեբնադզորից հայտնել են, որ նշված արտադրանքը հանվելու է շրջանառությունից՝ զանգվածային թունավորումների առաջացումը և տարածումը կանխելու նպատակով։ Տվյալ ընկերության կիտրոնի ներմուծումը դադարեցվում է այսօրվանից:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 28-ին Ռոսպոտրեբնադզորը հայտարարել էր թուրքական մանդարինի ներմուծումը Ռուսաստան դադարեցնելու մասին, քանի որ դրանցում նույնպես հայտնաբերվել էին թունաքիմիկատներ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը կդադարեցնի Թուրքիայից մանդարինի ներկրումը
- Ռուսաստանը կարգելի Ադրբեջանից խնձորի և լոլիկի ներմուծումը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա