Կառավարության մոտ նստացույց անող Վահագն Չախալյանը բերման ենթարկվեց
«Կամք» նախաձեռնության հիմնադիր, «Զարթոնք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահագն Չախալյանին ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության շենքի մոտից:
Նա ավելի վաղ հայտարարել էր, որ անժամկետ նստացույց է սկսում կառավարության շենքի դիմաց: Պահանջը մեկն է` անհապաղ հրապարակել, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում իշխանությունը ստորագրել նոյեմբերի 9-ին:
«Պահանջում եմ հրապարակեն փաստաթղթի պարունակությունը: Քանի որ չեն հրապարակում, երկրորդ օրն է չեն թողնում միայնակ ակցիա անեմ»,- լրագրողների ասաց Վ. Չախալյանը:
Ոստիկանները նրան հրալով մտցրեցին մեքենա:
«Ամեն օր ժամ 11:00-ից գալու եմ»,-արդեն մեքենայից գոռաց Չախալյանը:
Երեկ նույնպես նրան բերման էին ենթարկել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա