Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տնօրենների խորհուրդ չունի․Վահե Հակոբյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տնօրենների խորհուրդ չունի, ունի կառավարման խորհուրդ: Այս իշխանությունները մոտավորապես չեն էլ պատկերացնում՝ ԶՊՄԿՆ-ն իրենից ի՞նչ է ներկայացնում, կառավարման ի՞նչ համակարգ ունի:«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Կառավարության հայտարարությանը, որ քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը:
Վահե Հակոբյանը պատգամավոր դառնալուց անմիջապես հետո դադարեցրել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնը, քանի որ այն անհամատեղելի էր պատգամավորական գործունեության հետ:
Վահե Հակոբյանը ենթադրում է, որ Տիգրան Ավինյանը կոմբինատում կզբաղեցնի այն պաշտոնը, որն ինքն էր զբաղեցնում մինչ պատգամավոր դառնալը.
«Ռեկետի շնորհիվ կարողացան բանավոր ունենալ 15% բաժնեմաս կոմբինատում, շեշտում եմ՝ բանավոր, քանի որ այլ հաստատում ես չունեմ, որևէ փաստաթղթում չի ֆիքսվել այդ 15%-ի փոխանցումը պրն Տրոցենկոյի կողմից: Իսկ 15%-ի բաժնետերը կարող է խորհրդում ունենալ ներկայացուցիչ, բայց ոչ մի արտառոց բան չի կատարվում: Ենթադրում եմ պրն Ավինյանը կնշանակվի հենց իմ պաշտոնին, որը ես էի զբաղեցնում կոմբինատի կառավարման խորհրդում»,-ասել է Վահե Հակոբյանը։
Պատգամավորը չբացառեց, որ Ավինյանը նշանակվի խորհրդի անդամ՝ հետագայում կոմբինատի տնօրեն նշանակվելու նպատակով, միևնույն ժամանակ ընդգծել է՝ Ավինյանը չունի համապատասխան ունակություններ՝ կոմբինատը տնօրինելու համար.
«Եթե ուզում են այդ հիմնարկը վերջնական քանդեն, թող այդպես անեն: Ես այս կառավարությունից ոչինչ չեմ բացառում , այս կառավարությունը շարժվում է մեկ անձի ամբիցիաները բավարարելու համար այստեղ լոգիկան լրիվ բացակայում է, վաղը կարող է Գռզոյին բերեն դնեն տնօրեն»,-ասաց Հակոբյանը և հավելեց. «Այստեղ ունակությունների մասին է խոսքը, Ավինյանը տնօրեն չի կարող աշխատել, իսկ կառավարման խորհրդում ընդամենը նստելու է, դեմքի խելոք արտահայտություն ընդունի և երբ հարկավոր է՝ ձեռք բարձրացնի՝ կողմ կամ դեմ քվեարկի, դա է լինելու իր ֆունկցիան»,-ասել է Վահե Հակոբյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Ավինյանը ԶՊՄԿ-ի տնօրե՞ն, թե՝ տնօրենների խորհրդի անդամ
- «Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը ջանում է անել հնարավորը՝ «Զանգեզուր»-ի կառավարումն իրեն վստահվի
- Ավինյանը որևէ մասնագիտական ունակություն չունի` ղեկավարելու Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատը. Հակոբյան