Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունը՝ 300 դրամ՝ նախկին 500 դրամի փոխարեն
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «+Chat» ծառայության գինը նոր ակտիվացումների համար այսուհետ կազմում է 300 դրամ՝ նախկին 500 դրամի փոխարեն:
Ակտիվացման կոդ՝ *404*1#։
Ակտիվացնելով «+Chat» ծառայությունը՝ «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդները հնարավորություն են ունենում անսահմանափակ օգտվելու «Viber», «WhatsApp», «Messenger», «Telegram», «Zoom», «Skype», «Zangi», «Snapchat» հավելվածներից։
Ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am.
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. Գանձաքարում կիսակառույցի խնդիր կլուծվի
- Վիվա-ՄՏՍ. Գնիշիկ բնակավայրում վայրի ծառատեսակներ են տնկվել
- Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
- Վիվա-ՄՏՍ-ը ամփոփել է «Թանգարանային օրեր» նախագիծը
- Վիվա-ՄՏՍ. Նպատակը ոչ այլ ինչ է, քան ընկերության բարի համբավը վարկաբեկելու հերթական փորձ
- Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է աշխարհում առաջատար Azure Stack ամպային պլատֆորմը և «Azure App» ծառայությունը՝ Microsoft-ի հետ համագործակցությամբ
- Հայտարարություն-հերքում․ «Վիվա-ՄՏՍ-ը խստորեն հետևում է Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի պահանջներին»
- Վիվա-ՄՏՍ. Ընթացիկ տարում Գողթանիկ գյուղն ամբողջությամբ կլուսավորվի