Pfizer-ի պատվաստանյութի փորձարկման խախտումներ են արձանագրվել
Գիտական ամսագիրը հրապարակել է Pfizer-ի պատվաստանյութերի փորձարկումների խախտումների վերաբերյալ տվյալներ։ Ըստ BMJ-ի՝ արձանագրվել են տվյալների կեղծում, կամավորների ինքնության բացահայտում և բացասական կողմնակի ազդեցությունների թաքցնում։
Ըստ МИР 24-ի՝ այս բոլոր պատկանում են թեստերի անցկացման գիտական նորմերի ու կանոնների խախտումների կատեգորիային։ Բացի այդ, ըստ հրապարակման, պատվաստումների անձնակազմը չի ստացել համապատասխան վերապատրաստում։
Նշվում է, որ դա հակասում է պատվաստանյութի փորձարկման «կույր» բնույթին։ Նաև հավաքագրված տվյալների մեջ սխալներ են հայտնաբերվել, կողմնակի ազդեցությունների վերաբերյալ հիվանդների բողոքներին օպերատիվ արձագանք չի եղել, ասվում է հրապարակման մեջ։
Այս ամենը, գրում է BMJ-ը, ստիպել է ընկերության ղեկավարությանը խուսափել ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության կողմից ստուգումներից։ Սա հանգեցրել է նրան, որ հետազոտության տվյալները երբեմն կեղծվել են, իսկ որոշ տեղեկություններ պարզապես թաքցվել են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում հեռացվել են ավելի քան 3,3 հազար բուժաշխատողներ, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Առողջապահության նախարար Ադրիան Դիքսի խոսքով՝ մարդիկ տուն են գնացել առանց վարձատրության։ Այդ կապակցությամբ հիվանդանոցներում հետաձգվել են ոչ շտապ վիրահատությունները։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը հավանություն է տվել Pfizer պատվաստանյութի օգտագործումը 5-11 տարեկան երեխաների համար
- Իմունիտետը «Johnson & Johnson»-ի պատվաստումից հետո թույլ է, քան Pfizer կամ Moderna պատվաստանյութերից հետո
- Pfizer-ի արդյունավետությունն անկում է գրանցում, սակայն պաշտպանում է վարակվածներին ծանր դեպքերից
- Pfizer-ի ղեկավարը նշել է՝ երբ կարող է աշխարհը վերադառնալ սովորական կյանքի համաճարակից հետո