95-ամյա Ելիզաբեթ Երկրորդին նկատել են Jaguar-ի ղեկին
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդին լուսանկարել են Jaguar X-Type Estate մեքենայի ղեկին: Միապետը մեքենան վարել է Վինձորի ամրոցի տարածքում։ Սա հոսպիտալացման մասին լուրերից հետո առաջին դեպքն է, երբ թագուհուն նկատել են մեքենայի ղեկին: Այս մասին գրում է «Daily Mail»-ը։
2009 թվականի արտադրության մեքենան թագավորական ընտանիքը գնել է 2016 թվականին՝ Վինձորյան պալատի տարածքում շրջելու համար:
Հիշեցնենք, որ 95-ամյա թագուհին հիվանդանոց էր ընդունվել հոկտեմբերի 20-ին և միայն հաջորդ օրը վերադարձել Վինձորի ամրոց։ Դրանից հետո բժիշկների խորհրդով նա չեղարկել է առաջիկա երկու շաբաթվա բոլոր նշանակումները՝ հանգստի անհրաժեշտության պատճառով։ Այդ թվում՝ միապետը ստիպված է եղել հրաժարվել Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կլիմայի փոփոխության COP-26 համաժողովին մասնակցելուց։
Հարակից հրապարակումներ`
- ԶԼՄ-ները պատմել են, թե ինչու է Ելիզաբեթ 2րդ գիշերել հիվանդանոցում
- Ելիզաբեթ Երկրորդ թագուհին որոշել է հրաժարվել ալկոհոլից
- Ելիզավետա Երկրորդ թագուհի. Մենք նորից կհանդիպենք, լավագույն օրերը կվերադառնան
- Ելիզաբեթ II-ը ստորագրել է Brexit-ի փաստաթուղթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան