Վինսենտ Լեհներ. Կարծում եմ` այժմ Հայաստանում ներդրումներ կատարելու շատ հարմար պահ է
Վերջին մեկ տարում Ամերիաբանկը և Սիմբիոտիքսը երկու ստորադաս վարկային պայմանագիր են կնքել, որոնց ներքո տրամադրվող ֆինանսական միջոցներն ուղղվելու են հայաստանյան ձեռնարկությունների, առաջին հերթին` փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը:
Ամերիաբանկը հյուրընկալել էր Սիմբիոտիքս ընկերության Շուկաների դեպարտամենտի ղեկավար Վինսենտ Լեհներին։ Նա բանկի մարկետինգի ու հաղորդակցության կենտրոնին տված հարցազրույցում ասել է.«Կարծում եմ` այժմ Հայաստանում ներդրումներ կատարելու շատ հարմար պահ է. Հայաստանը շատ լավ հիմք է մեզ և մեր բիզնեսը զարգացնելու համար:
Մենք ներդրումներ ենք կատարում հանուն ապագայի. հանուն բանկի, երկրի, ինչպես նաև մեր ընկերության` Սիմբիոտիքս-ի ապագայի: Ամերիան հիանալի գործընկեր է: Մեր համագործակցությունն իսկապես ապացուցում է, որ մենք նույն ուղղությամբ ենք շարժվում, նույն նպատակներն ենք հետապնդում, միասին կարող ենք հասնել ցանկալի արդյունքների և աջակցել ձեռնարկություններին»:
Հայաստանում Ամերիաբանկ-Սիմբիոտիքս ռազմավարական համագործակցության մասին մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է և 9 ամսում պետական բյուջե է վճարել 7.13 մլրդ դրամ
- Ամերիաբանկն այս տարի ստացել է 300 առցանց հայտ և հիփոթեքային պորտֆելը գերազանցել է 130 մլրդ դրամը. Արման Բարսեղյան
- Արտակ Հանեսյան. Ամերիաբանկը մի շարք ցուցանիշներով առաջինն է Հայաստանի բանկային համակարգում