Սուդանում վթարի ենթարկված ինքնաթիռը պատկանել է աֆրիկյան ընկերության. «Interfax»
Հարավային Սուդանում վթարի ենթարկված Ан-12 բեռնատար օդանավը պատկանել է աֆրիկյան կոմերցիոն մի ընկերության: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ Տրանսպորտի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ժաննա Տերեխովան: Բայց պաշտոնյան չի հստակեցրել ավիափոխադրողի անվանումը և երկիրը, որտեղ այն գրանցված է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի քանի տասնյակ մարդ է մահացել վթարի հետևանքով` օդանավում եղած մարդիկ և նրանք, ովքեր եղել են գետնին վթարի պահին: Զոհերի թվում եղել են նաև երեխաներ:
Վթարից հետո տեղեկություն տարածվեց, որ օդանավը հնարավոր է` պատկանել է հայկական ավիաընկերության, ինչը սակայն շատ արագ հերքվեց: