«Հրապարակ». Պաշտոնյաները կշարունակեն օգտվել բյուջեի բարիքներից, իսկ ժողովուրդը կշարունակի «յոլա գնալ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այն, որ կառավարությունը պետական պարտքն ավելացրեց, որպեսզի թոշակ, նպաստ, աշխատավարձ տա, վաղուց էր հայտնի։ Երեկ մեզ հետ զրույցում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խոստովանեց, որ պետական պարտքը հատել է ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմը՝ հասնելով 63.5 տոկոսի, և իրենք եկող տարի պետք է այնպես անեն, որ իջեցնեն շեմը։
Եվ դա անելու են ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն ու ապարատի ծախսերը կրճատելու հաշվին, այլ նոր պարտք ներգրավելու և սոցիալական ծախսերը՝ թոշակ, նպաստ, աշխատավարձ չավելացնելու։ Այսինքն՝ պաշտոնյաները կշարունակեն օգտվել բյուջեի բարիքներից՝ չզրկվելով որևէ հաճույքից, իսկ ժողովուրդը կշարունակի «յոլա գնալ» խղճուկ թոշակով ու աշխատավարձով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան