Ունայ Էմերի. «Չեմ կարող դժգոհել «Սևիլիայի» խաղացողներից»
«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին օրինաչափ է համարում իր թիմի կրած պարտությունը (1:3) «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում: Նա առարկություններ չի ներկայացրել իր խաղացողներին:
«Մանչեսթեր Սիթին» հիանալի էր խաղում,- Էմերիի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Մենք լավ հանդես եկանք Մանչեսթերում, սակայն մրցակիցը հյուրընկալվեց մեզ՝ ուսումնասիրելով անցյալի մեր սխալները: Ես չեմ կարող դժգոհել իմ խաղացողներից: Հենց սկզբից խաղում էինք հաղթանակի համար, հաշիվը հավասարեցնելու հնարավորություններ ունեինք մինչև այն պահը, երբ բաց թողեցինք երրորդ գնդակը: «Սիթին» ու «Յուվենթուսն» ի սկզբանե ֆավորիտներ էին: Դա սպասելի էր, սակայն մենք ամեն ինչ ունենք՝ զարգացումը շարունակելու համար: Փորձառու թիմ ենք ու նաև տաղանդավոր երիտասարդներ ունենք: Բոլորը չէ, որ հասցրել են հարմարվել, և մենք պետք է համբերատար լինենք»: